Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դամասկոսում ահաբեկչությունից 10 մարդ է մահացել

Դամասկոսում ահաբեկչությունից 10 մարդ է մահացել
04.01.2013 | 13:30

Ավելի քան 10 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Բենզալցակայանի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ։ Դամասկոսը, ինչպես նաև սիրիական մյուս քաղաքները, վառելիքի պակաս ունի, ինչի պատճառով բենզալցակայանների մոտ մշտապես հերթեր են, անկախ նրանից վաճառքում վառելիք կա, թե ոչ։

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ